Լրահոս

24.10.2016 12:24


Երեխայի բուժման համար 2500 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ)

Երեխայի բուժման համար 2500 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ)

Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին` Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: Երիտասարդ ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝

16026060560700 ՀՀ դրամ;

16026060560701 ԱՄՆ դոլար;

16026060560702 Եվրո;

1602606056073 ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM22

Մայրիկի հեռախոսահամարն է՝+37496 055 134:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ


Այս խորագրի վերջին նյութերը