Լրահոս

24.10.2016 20:18


Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

ՈՒշադրությո՛ւն

Հոկտեմբերի 25-26-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների, մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում

Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կնվազի 8-10, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում

Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (1996 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.60C (1977 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90

Այս խորագրի վերջին նյութերը