Լրահոս

24.10.2016 13:55


Հրդեհ է բռնկվել Էջմիածնում

Հրդեհ է բռնկվել Էջմիածնում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.17-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 41ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են մուտքի բնակիչների տարհանում (10 քաղաքացու):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել՝ 13.08-ին:

Ամբողջությամբ այրվել է բնակարանի հյուրասենյակը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը