Լրահոս

24.10.2016 16:55


Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ՀՀ քաղաքացու է սպանել (լուսանկար)

Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ՀՀ քաղաքացու է սպանել (լուսանկար)

ՌԴ Օմսկ քաղաքում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով Հայաստանի 32-ամյա քաղաքացու է սպանել։ Այս մասին հայտնում է «СуперОмск»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օմսկի Լենինսկի թաղամասում:

Նախնական տեղեկատվությամբ՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը ձերբակալված է:

Վեճի պատճառը դեռ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը