Քաղաքական

24.10.2016 17:34


Երվանդ Բոզոյան. «Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է»

2015-ից հետո քաղաքական դաշտը բաց է մնացել։ Իշխանություններին չեն սիրում, մեծ չարություն կա նրանց հանդեպ, բայց նաև վստահություն չկա մյուսների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրամների ստեղծման ծրագրին, որոնք կյանքի են կոչվելու ներդրումների խրախուսման համար, Բոզոյանը նկատել է, որ պետությունն ինքը պետք է փորձի ազդել այս միջավայրի վրա դրական իմաստով:

Բանախոսն ընդգծել է՝ Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է, և պատճառը ոչ բարենպաստ ներդրումային վիճակն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը