Աշխարհ

25.10.2016 10:35


Ֆիլիպինների նախագահը խորհուրդ է տվել ԱՄՆ–ին մոռանալ ռազմական համագործակցության մասին

Ֆիլիպինների նախագահը խորհուրդ է տվել ԱՄՆ–ին մոռանալ ռազմական համագործակցության մասին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ԱՄՆ–ը կմոռանա 2 երկրների միջև 2014թ. ստորագրված ռազմական համաձայնագրի մասին, եթե երկար ժամանակ մնա իշխանության ղեկին։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

Մանիլայից Տոկիո չվերթից առաջ, որտեղ Դուտերտեն ծրագրում է լինել հոկտեմբերի 25–27–ը, նա հայտարարել է, որ սպասում է այն պահին, երբ իր երկրում ֆիլիպինցի զինվորականներից բացի՝ այլ զինվորական չի մնա։

Ֆիլիպինների նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ–ը պետք է դադարի վերաբերվել Ֆիլիպինների հետ որպես «շնաթոկը վզից գցած շան»։

Դուտերտեն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆիլիպիններն ունեն ռազմական համաձայնագիր ԱՄՆ–ի հետ, սակայն մտադիր չեն նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ։

Հիշեցնենք՝ Դուտերտեն արդեն երկու անգամ Օբամային «շան լակոտ» է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը