Աշխարհ

25.10.2016 10:45


Իրաքի բանակը «մաքրել է» ԻԼԻՊ–ի գլխավոր հենակետերից մեկը (տեսանյութ)

Իրաքի բանակը «մաքրել է» ԻԼԻՊ–ի գլխավոր հենակետերից մեկը (տեսանյութ)

Իրաքյան զինվորականները շարունակում են ԻԼԻՊ–ի զինյալների կողմից գրավված Մոսուլի ազատագրման գործողությունը։ Նրանց հաջողվել է ազատագրել քաղաքի հարավ–արևմուտքում գտնվող Էլ–Համդանիա շրջանը և վարչական շենքերի վրա ծածանել իրաքյան դրոշնեը։

Գործողությանը մասնակցել են 9-րդ զրահատանկային դիվիզիան և առաջին հետևակային դիվիազիայի 3-րդ ջոկատը։

Անողոք մարտերի ընթացքում իրաքյան բանակը հարյուրավոր ահաբեկիչների է ոչնչացրել, մի քանի տասնյակ ականապատ մեքենա և ականազերծել հարյուրավոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Էլ Համդանիան ահաբեկիչների գլխավոր հենակետերից մեկն էր, որի ազատագրումը ռազմավարական չափազանց կարևոր նշանակություն ունի. այն գտնվում է Մոսուլից 25 կմ հեռավորության վրա։

Մանրամասն՝ «Life.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը