Աշխարհ

25.10.2016 12:15


Օբաման իր մասին «զզվելի» թվիթներ է կարդացել Ջիմմի Քիմմելի շոուի ժամանակ (տեսանյութ)

Օբաման իր մասին «զզվելի» թվիթներ է կարդացել Ջիմմի Քիմմելի շոուի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Ջիմմի Քիմմելի հեռուստաշոուին և ոչ հաճելի թվիթներ կարդացել իր մասին։

«Հենց նոր պարզեցի, որ աղջկաս և Օբամայի ծննդյան օրերը նույնն են։ Սիրտս խառնեց»։

«Բարաք Օբաման այնքան վատ է պարում, որքան վատ տեսք ունի նրա ջինսը»։

«Մայրս մազերի համար նոր կոնդիցիոներ է գնել, և այն նստվածք ունի։ Ես դրանում մեղադրում եմ Օբամային»։

Սպիտակ տան ղեկավարին հանդիպել է նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թվիթը։

«Նախագահ Օաբաման կհիշվի որպես, հավանաբար, ԱՄՆ պատմության մեջ ամենավատթարագույն նախագահը»։

Օբաման հստակեցրել է, որ ինքն առնվազն որպես նախագահ կհիշվի՝ ակնարկելով, որ Թրամփը կարող է չդառնալ երկրի ղեկավար։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը