Աշխարհ

25.10.2016 13:25


Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի աստղը

Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի աստղը

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե երգիչ Շառլ Ազնավուրը Հոլիվուդի փառքի ծառուղում իր անունով աստղ է ունենալու։ Այս մասին հայտնում է «Asbarez.com»–ը։ Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 27-ին, որին ներկա է լինելու նաև Քալիֆորնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին դե Լեոնը։

Տաղանդավոր երաժշտի աստղը տեղադրվելու է «Pantages» թատերասարհի դիմաց, որտեղ և հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու 92-ամյա երգչի համերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը