Լրահոս

25.10.2016 15:14


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի՝ ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այս խորագրի վերջին նյութերը