Աշխարհ

25.10.2016 16:45


Վոլինկին. «Ադրբեջանը ԵԱՏՄ-ին միանալու ցանկություն չի հայտնել»

Վոլինկին. «Ադրբեջանը ԵԱՏՄ-ին միանալու ցանկություն չի հայտնել»

ԵԱՏՄ-ն բավական գրավիչ միություն է շատ երկրների համար, և բազմաթիվ երկրներ հայտեր են ներկայացրել այդ միության հետ համագործակցելու համար, սակայն Ադրբեջանը ԵԱՏՄ-ին միանալու ցանկություն չի հայտնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհի պարբերաբար փակմանը՝ դեսպանը նկատել է, որ դա այլընտրանքային ճանապարհներ փնտրելու անհրաժեշտություն է առաջացնում, և այդ առումով կարևորել է Հարավային Օսիայի ճանապարհի բացումը։ Դա, սակայն, ըստ Վոլինկինի, քաղաքական լուծման կարիք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը