Լրահոս

25.10.2016 22:14


Շիրակում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

Շիրակում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

2016 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:35-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի 55-ամյա Լ.Հաջյանի դին:

Տղամարդու դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են «աջ վերակնակապճային հատվածի սալջարդ, պատռված վերքի, արյունահոսության հետքերով քթի այտուցված սալջարդի, կրծքավանդակի առաջային մակերեսի հարկրծոսկրի հատվածի ծակած-կտրած վերքի» ձևերով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանաներում 55-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով հագուստներ։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին Լ.Հաջյանի բնակարանում անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն՝ նրա և 30-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է տանտիրոջը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը