Լրահոս

26.10.2016 07:36


Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի, Արթիկ քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում, Սյունիքի և Տավուշի մարզերում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է, կբացվի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը