Լրահոս

26.10.2016 07:52


Դիլիջանի ոլորաններում ձյան և մերկասառույցի պատճառով 85 բեռնատար ավտոմեքենա է արգելափակվել

Դիլիջանի ոլորաններում ձյան և մերկասառույցի պատճառով 85 բեռնատար ավտոմեքենա է արգելափակվել

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18.36-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը