Աշխարհ

26.10.2016 09:50


Թրամփ. «Նախագահական ընտրություններին «մեռյալ հոգիներն» են մասնակցելու» (տեսանյութ)

Թրամփ. «Նախագահական ընտրություններին «մեռյալ հոգիներն» են մասնակցելու» (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զգուշացրել է ընտրությունների արդյունքների կեղծման մասին։

Գործարարը համոզված է, որ իր մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հնարավոր հաղթանակը կապահովվի քվեարկության արդյունքների նենգափոխմամբ։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Միևնույն ժամանակ, նա մեղադրել է հանրապետական իր կուսակիցներին այդ խնդիրն անտեսելու համար և կոչ արել ուշադիր հետևել ընտրատեղամասերում տիրող դրությանը։

Ի պատասխան՝ հանրապետականները բացեիբաց քննադատել են Թրամփին այն բանի համար, որ նա ստվեր է գցում քվեարկության ընթացքի վրա՝ կոնկրետ փաստեր չբերելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը