Լրահոս

26.10.2016 10:59


Լարսի անցակետը փակ է

Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռի ոլորանների հատված) ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

Այս խորագրի վերջին նյութերը