Լրահոս

26.10.2016 11:43


Սերո Խանզադյանի որդին վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

Սերո Խանզադյանի որդին վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեի դիմաց բախվել են Խաղաղ Դոնի 9-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Քոչար Խալաթյանի վարած Nissan մակնիշի 35 CO 826 համարանիշի, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 35 շենքի բնակիչ, 41-ամյա Վարազդատ Մովսիսյանի վարած Toyota մակնիշի 34 ԼC 107 համարանիշի և Երևան քաղաքի Նորքի փողոցի 34Ա տան բնակիչ, 59-ամյա Արշակ Խանզադյանի վարած Վազ 21703 մակինիշի 98 ՈP 999 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Խանզադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ա. Խանզադյանը հայտնի գրող Սերո Խանզադյանի որդին է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը