Աշխարհ

26.10.2016 13:55


Կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկար)

Կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկար)

Գրեթե մեկ ամիս հայտնի հեռուստաատսղ Քիմ Քարդաշյանը վարում էր մեկուսացած ապրելակերպ՝ փորձելով հաղթահարել իր վրա հարձակում կատարելուց հետո ձեռք բերած հոգեբանական սթրեսը։ Եվ ահա, պապարացցիներին հաջողվել է լուսանակրել Քիմ Քարդաշյանին կատարվածից հետո հանրությանն առաջին անգամ ներկայանալու ընթացքում։ Այս մասին հայտնում է «elle.ru»–ն։

Պարբերականը նշում է, որ լուսանկարներում հեռուստաաստղը եղել է շատ նիհարած և առանց շպարի։ Քիմի հագին եղել են լայն սպիտակ բլուզ և հողաթափեր։

Նրան ուղեկցել է իր մտերիմ ընկեր Ջոնաթան Չեբանը։ Ականատեսների խոսքերով՝ նրանք եղել են առանց թիկնապահների և որոշել են միասին զբոսնել՝ պաղպաղակ ուտելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը