Լրահոս

26.10.2016 18:59


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, բայց կրկին կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, բայց կրկին կնվազի

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի կեսօրից հետո, 29-31-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7, 30-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի կեսօրից հետո, 29-31-ը սպասվում է անձրև:

Երևանի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.40C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.40C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.70C

Այս խորագրի վերջին նյութերը