Քաղաքական

26.10.2016 15:02


Գագիկ Ծառուկյան. «Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է՝ ծալած էջը բացվի» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է՝ ծալած էջը բացվի» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է քաղաքականություն իր վերադարձի մասին խոսակցություններին։

«Ես երկու տարի քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ: Եվ այսօր եթե անհրաժեշտություն լինի, պահանջարկը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ինչքան մարդը հզոր է, ուժեղ է, բարի է, այնքան ներող է, կամեցող է: Թող բոլոր քաղաքական գործիչներն իմանան, Ծառուկյանը նենգ չի, ներող է, բարի է: Թող բոլորն իմանան, ես բոլորին ներում եմ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը