Լրահոս

26.10.2016 16:57


«Կերամիկա» խանութ-սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

«Կերամիկա» խանութ-սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.12-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Կերամիկա» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 29 LO 651 (վարորդ` 1991 թ. ծնված Ժ. Գ.) և «Nissan Tida» մակնիշի 34 OF 694 պետհամարանիշներով (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը