Լրահոս

27.10.2016 07:57


Մերկասառույցի պատճառով «FORD TRANZIT»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում

Մերկասառույցի պատճառով «FORD TRANZIT»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ճանապարահատվածում մերկասառույցի պատճառով «FORD TRANZIT» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ում «FORD TRANZIT» մակնիշի 17 UO 586 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Լ.) դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ճամփեզրյա ջրատարում:

Փրկարարները մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը