Լրահոս

27.10.2016 09:52


Արարատում «Opel Astra G»-ն բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մահացել է

Արարատում «Opel Astra G»-ն բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Գ.-ին և 2002 թ. ծնված Տ. Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը