Լրահոս

27.10.2016 12:05


Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն–ական դրամ կստանան

Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն–ական դրամ կստանան

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայիում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարված Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ուղևորները Կառավարության պահուստային ֆոնդից դրամական օգնություն կստանան՝ ընդհանուր 10 մլն դրամի չափով:

Վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիք 1,5 մլն դրամ կստանա, հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավոր` 700 հազ դրամ, հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավոր` 200 հազ դրամ, և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևոր` 100 հազ դրամ:

Հիշեցնենք՝ վթարի հետևանքով զոհվել էր 5 ուղևոր. նրանցից 2-ը ՀՀ քաղաքացի էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը