Աշխարհ

27.10.2016 14:20


Ցեղասպանության մասին հայկական վավերագրական ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ (տեսանյութ)

Ցեղասպանության մասին հայկական վավերագրական ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ (տեսանյութ)

«Օսկարի» հավակնորդ ֆիլմերի կարճ ցանկում է ներառվել նաև լոսանջելեսաբնակ հայազգի ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։

Նարե Մկրտչյանի տատիկն ու պապիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը, իսկ 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսորը որոշել է ֆիլմ նկարահանել ոչ թե կատարվածի, այլ մարդկանց մասին:

Ֆիլմը թրքուհի Մայայի մասին է, ով պարզում է, որ իր տատը Ցեղասպանությունը վերապրած հայերից մեկն է: Մայայի ներաշխարհում պայքար է սկսվում Ցեղասպանությունը վերապրած մարդու ու կատարվածը հերքողի միջև։

Մայայի դերակատարը թրքուհի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը