Կարծիք

27.10.2016 14:03


Եթե կրթական համակարգում չկան էական փոփոխություններ, ինչի՞ համար են բարձրացնում ուսման վարձերը

Եթե կրթական համակարգում չկան էական փոփոխություններ, ինչի՞ համար են բարձրացնում ուսման վարձերը

Ուսման վարկերը՝ որպես բիզնես պրոյեկտ

Ուզում եմ պատկերացնել կամ գտնել տրամաբանական կապը ուսման վարձերի բարձրացման հետ կապված:
Փոխանակ պետական ապարատը խթանի կրթական համակարգերի բարելավումը, կրթության որակի բարձրացումը, խոցելի խմբում գտնվող երիտասարդների՝ կրթություն ստանալու իրավունքի իրացումը, այն խոչընդոտում է կրթական գործընթացի բնականոն ընթացքին:
2013թ-ին ուսման վարձերը կտրուկ բարձրացվեցին 100-150.000 ՀՀ դրամով, սակայն մինչ օրս որակական փոփոխության չի ենթարկվել բուհական կրթական համակարգը՝ դասավանդման նույն առարկաները, նույն դասացուցակները, նույն մասնագետները, և ոչ մի էական փոփոխություն: Նույնիսկ «անակնկալ» մատուցեցին ուսանողների մի ստվար զանգվածին, ըստ որի՝ նույն ընտանիքից երկու ուսանողի տրամադրում էին համպատասխանաբար 10,20,30 տոկոս (տարբեր բուհերում զեղչի չափը տարբեր է՝ ըստ նշված հանգամանքի), սակայն դա ուսման վարձերի կտրուկ բարձրացմանը զուգընթաց՝ հանվեց:

2016թ-ի սեպտեմբերին նորից ուսման վարձերը բարցրացրին: Օրինակ՝ Բժշկական համալսարանում ուսման վարձը դարձել է 1մլն ՀՀ դրամ՝ նախկին 800.000-ի փոխարեն, իսկ ԵՊՀ-ում 30-50.000-ով բարձրացրել են գրեթե բոլոր ֆակուլտետների ուսման վարձերը:

Ո՞րն է տրամաբանությունը. եթե կրթական համակարգում չկան էական փոփոխություններ, ինչի՞ համար են բարձրացնում ուսման վարձերը:

Պատահականորեն ու անհիմն կերպով բարձրացրել են, որի պատճառով հարյուրավոր ուսանողներ բարձրագույն կրթություն չեն ստանում: Արդարացված չէ այն հանգամանքը՝ եկամուտներից կախված՝ մարդը կրթություն չի ստանում:

Ինչպե՞ս են ուսանողները վճարում ուսման վարձերը: Հիմնականում դիմում են բանկային համակարգին: Ուսման վարկերն էլ բիզնես պրոյեկտներ են, որ մարդն ընտրում է տվյալ տարբերակը կրթության ծախսերը հոգալու համար: Հարստացնում ենք բանկային համակարգը՝ նվազեցնելով անհատների եկամուտները:

Պետական ապարատը խոչընդոտում է երիտասարդության զարգացմանը և կրթվածության մակարդակի բարելավմանը: Երիտասարդությունը, որպես պետության շարժիչ ուժ, պետք է լինի պետության կայացման և զարգացման հիմքում, սակայն իրական իրավիճակն այլ է:
Ուղղակի միայն ուսման վարձ բարձրացնելով կրթական որակը չի բարելավվում:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը