Կարծիք

27.10.2016 21:40


Բ26-ը «դամբարաններից» վերակենդանացնում է մի շարք քաղաքական դիակների

Բ26-ը «դամբարաններից» վերակենդանացնում է մի շարք քաղաքական դիակների

Բ26-ը «դամբարաններից» վերակենդանացնում է մի շարք քաղաքական դիակների, դրանց թվին է պատկանում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Պարոն «հեղափոխականը» այս օրով էլ առիթը բաց չի թողել, մի երկու «միկրոֆոն» է ձեռքը ընկել, որոշել է իր քաղաքական ամբիցիաների մասին պատմել: Ասում է, թե բանակցություններ է սկսել այլ քաղաքական ուժերի հետ՝ դաշինքով ընտրություններին մասնակցելու համար։

Պա՜հ, ու մի հատ էլ «չեմուչում» է անում՝ ում հետ կհամագործակցի, իսկ ում հետ՝ ոչ: Դե ուզում է տեսնի Բ26- ի հաճախորդներից ում հետ կարող է համագործակցել: Իշխանական տաշտակից սնվողներից մեկն էլ ձեր կառույցն է, ու՞մ ինչ եք ուզում ապացուցել:

Թե բա ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հետ չի պատրաստվում համագործակցել: Մեկը հարցնող լինի, իսկ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ պատրա՞ստ է համագործակցել Արամ Զավենիչի հետ: Հասարակությունը, հո, լավ գիտի, թե դու ով ես: Եթե Արամ Զավենիչն, իսկապես, ուզում է նպաստել Հայաստանում դրական փոփոխություններին, ավելի լավ է՝ քաղաքական գործընթացներից հեռու մնա, մեզ «գեղամյաններ» պետք չեն:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը