Լրահոս

27.10.2016 22:04


Հարուցվել է քրգործ՝ 19-ամյա զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ՝ 19-ամյա զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթևեկելիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ հաստաբուն ծառին, ինչի հետևանքով Դ.Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Ավտոմեքենայի երեք ուղեւորները՝ 1996թ. ծնված Ֆիլիպ Մկրտչյանը, 1995թ. ծնված Ալբերտ Գևորգյանը և անչափահաս՝ 2002թ. ծնված Տ.Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆ.Մկրտչյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. Նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որեւէ գործողություն։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը