Կարծիք

28.10.2016 08:00


Կարո՞ղ է՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, կամ էլ հեռուստաաշտարակը գրավել են

Կարո՞ղ է՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, կամ էլ հեռուստաաշտարակը գրավել են

Անհիշելի ժամանակներից հեռուստացույց չենք նայում:
Էնպես, էլի, իր համար դրված է, ոնց որ մի հատ հին «տմբուշկա», որ շատերը տանում դնում են իրենց ավտոտնակում, մեջն էլ լիքը ժանգոտ, անպետք գործիքներ են պահում:
Այդպես էլ մեր հեռուստացույցն է՝ Նոյի թվի...
Թե ինչ մի բուռն ցանկություն առաջացավ մեջս, ասացի՝ մի հատ միացնեմ տեսնեմ, կյանքից հետ չմնամ:
Ա՛յ մարդ, «պուլտը» սեղմում եմ, ու բոլոր ալիքներում անպատկեր «խժբժը» է...Ոչինչ չկա...
Ա՛յ քեզ բա՜ն...Մտածում եմ՝ կարո՞ղ է՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, կամ էլ հեռուստաաշտարակը գրավել են:
Մերոնք ասացին՝ հերի՛ք է, էլի, էդ «պուլտը» տանջամահ անես, էն անտեր սարքից պետք է առնենք տեղադրենք, որ ցույց տա:
Պահո՜...
Էդ պահին մեկ էլ հո՛պ, թուրքական ալիքի վրա ընկա, մի հատ էլ փոխեցի, էլի թուրքական ալիք էր, էլի փոխեցի, մի ուրիշ թուրքական ալիք էր...Մի պայծառ-պայծառ պատկեր էր, հրաշալի ցույց էր տալիս: Դրանց համեմատ՝ մեր ալիքները խամրած, դժգույն բան են:
Էրդողանն էր ճառում մի այնպիսի կեցվածքով, որ համաթուրանական իդեան արդեն ջեբում է...էն մյուս ալիքով էլ թուրքերն իրենց եղած-չեղածն էին ցուցադրում, թուրքական հաջորդ ալիքով էլ իրենց հողմաղացներն ու մնացյալ հզորություններն էին գովազդում, ՏՏ ոլորտի նորությունները, ամեն-ամեն բան...
Մտածում եմ՝ հետաքրքիր է՝ մեր ալիքները Թուրքիայում «բռնո՞ւմ» են...Գոնե մի քիչ էլ նրանք տեսնեին մեր «հզորությունները» և հատկապես վայելեին հայ մուղամչիների «երգարվեստը»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը