Աշխարհ

28.10.2016 10:15


Թրամփն առաջարկել է չեղարկել ընտրություններն ու իրեն նախագահ նշանակել (տեսանյութ)

Թրամփն առաջարկել է չեղարկել ընտրություններն ու իրեն նախագահ նշանակել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել նախագահական ընտրարշավը և իրեն նախագահ դարձնել։ Այս մասին հայտնում է NBC–ն։

«Մենք պետք է դադարեցնենք ընտրությունները և այդ պաշտոնը տանք Թրամփին, այնպես չէ՞»,–հայտարարել է հանրապետականը Օհայո նահանգում իր ելույթի ժամանակ։

Թրամփը չի մոռացել նաև խոցել իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին՝ հայտարարելով, որ նրա քաղաքական ուղղությունը «շատ վատն է»։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ ողջ ընտրական համակարգը «սարքված է» և ուղղված իր դեմ։

Հանրապետականը նաև հայտարարել էր՝ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները իր հաղթանակի դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը