Աշխարհ

28.10.2016 11:30


Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ–ն «սառը պատերազմի» կրկնություն չի ուզում»

Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ–ն «սառը պատերազմի» կրկնություն չի ուզում»

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում և «սառը պատերազմի» կրկնություն չի ուզում։ BBC-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Նա նշել է՝ ՆԱՏՕ-ն «անխուսափելի սպառնալիք» չի համարում Ռուսաստանին. պարզապես պատասխանում է վերջինի՝ Ուկրաինայի տարածքում զորք տեղակայելուն և «միջուկային հռետորաբանությանը»։

Սթոլթենբերգն ընդգծել է՝ Արևելյան Եվրոպայում 4 հազ հավելյալ զինծառայող տեղակայելու մասին ՆԱՏՕ-ի որոշումը զսպող գործիք է, որը թույլ կտա կանխարգելել հակամարտությունը, այլ ոչ թե հրահրել այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը