Լրահոս

28.10.2016 21:00


Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 5 ՃՏՊ

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 5 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Բացահայտվել է գողության և խարդախության՝ 5-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ավազակային հարձակման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը