Լրահոս

28.10.2016 15:02


8 և 10 տարեկան աղջիկների նկատմամբ 38 տարեկան հարևանն անառակաբարո գործողություններ է կատարել

8 և 10 տարեկան աղջիկների նկատմամբ 38 տարեկան հարևանն անառակաբարո գործողություններ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Հոկտեմբերի 27-ին ստացվել է երկու տարբեր հաղորդում նույն քաղաքի երկու բնակչուհիների կողմից՝ իրենց անչափահաս աղջիկ երեխաների նկատմամբ հարևանի կողմից կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երկու քրեական գործ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունները կատարվել են նույն անձի կողմից, և որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու մասին։

8 և 10-ամյա երեխաները ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մայրերը՝ տուժողների օրինական ներկայացուցիչներ, և հարցաքննվել: Կասկածյալը, ով 38 տարեկան տղամարդ է՝ ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ հրապարակման ենթակա չէ որևէ այլ տվյալ, որը կարող է հանգեցնել երեխաների նույնացմանը՝ նրանց կրկնակի և երկրորդային զոհացումից խուսափելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը