Կարծիք

29.10.2016 11:55


Սրանք նորմալ երևույթներ են վերարտադրման մեծ ձգտում ունեցող Սերժ Ազատիչի համար (տեսանյութ)

Սրանք նորմալ երևույթներ են վերարտադրման մեծ ձգտում ունեցող Սերժ Ազատիչի համար (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն «Ալ Ջազիրայի» հետ զրույցում անդրադարձել է Սասնա ծռերի գործողություններին ու ասել է՝ «բա ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»:

Միջազգային լրատվամիջոցն էլ իր տեսանյությում ցույց է տալիս, թե իրականում ինչ գործողությունների է դիմում ՀՀ ոստիկանությունը, թե ինչպես է «կոտորում» սեփական ժողովրդին, ով հանկարծ պատահմամբ հայտնվում է ՊՊԾ գնդի տարածքում կամ, առավել ևս, ով այդ տարածքում է բնակվում:

Այն, որ մարդիկ այդ օրերին իրենց «մահը» տեսան ոչ թե «Սասնա ծռերի» գործողությունների, այլ ոստիկանների բիրտ ու անմարդկային վերաբերմունքի պատճառով, դա սովորական բան է Սերժ Սարգսյանի համար. «բա ի՞նչ պետք է անեին», պետք է վախեցնեին, նռնակներով «գմփցնեին», զենքով դուրս գային խաղաղ բնակիչների վրա, լրագրողներին ուժեղ ծեծեին, ծերերի թևերը ոլորեին, տանեին բաժին, դեռահասների աչքը հանեին... Բա սրանք նորմալ երևույթներ են վերարտադրման մեծ ձգտում ունեցող Սերժ Ազատիչի համար:

Հ. Գ. Ի դեպ, այս տարի շուրջ 40.000 դոլար է ծախսվել ոստիկանների շքանշանների վրա, այն ոստիկանների, որոնց հենց այդ անմարդկային գործողությունների համար են շքանշան շնորհել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը