Տնտեսական

31.10.2016 11:45


ԱԺ–ում քննարկվել է Հայաստանի 2017թ. պետբյուջեն (տեսանյութ)

ԱԺ–ում քննարկվել է Հայաստանի 2017թ. պետբյուջեն (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Քննարկվել են՝

- օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),

- եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),

- բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը.

(սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայնքներին),

- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

2. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,

3. ՀՀ կենտրոնական բանկի 2017թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան։

Հրավիրվում են ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը:

ժ. 14.00. Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետ Վ.Գասպարյան,
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Կուտոյան։

Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

ժ. 16.00. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան։ Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը