Կարծիք

02.11.2016 14:07


Արտագաղթն իսկական սպառնալիք է դարձել մեր երկրի անվտանգությանը

Արտագաղթն իսկական սպառնալիք է դարձել մեր երկրի անվտանգությանը

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից հայտնի է դառնում, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել Է ավելի քան 10 հազարով։ Բնականաբար, այս թիվն ավելի քիչ է ներկայացված. արտագաղթի թողած հսկայական և ոչ ցանկալի հետևանքներն իրենց արդեն զգացնել են տալիս:

Մեզ մոտ արտագաղթը վերածվել է ազգային աղետի և իսկական սպառնալիք դարձել մեր երկրի անվտանգությանը, և չի բացառվում, որ այս տեմպերով առաջ գնալով` երկրում բանակ գնալու զինվոր չի մնալու:
Ի՞նչ է ձեռնարկել երկրի ղեկավարությունը՝ արտագաղթի հոսքը կրճատելու համար: Ոչինչ. անգամ Կառավարության ծրագրում չկա արտագաղթի նվազումը խթանող որևէ քայլ:

Ամեն դեպքում, այսօր ինչ-որ համատարած գիտակցում կա, որ այսպես չի կարող շարունակվել։ Բնակչության աղքատացումն ու արտագաղթը բացասաբար են ազդում ցանկացած ոլորտում: Մարդիկ գնում են աշխատանքի և հեռանկար չունեն, որ ամեն ինչ լավ է լինելու. մտածում են միայն արտագաղթի մասին, քանի որ այս իշխանության հետ ոչ ոք ոչ մի հույս չի կապում:
Սա ավելի վտանգավոր վիճակ է։ Այն նման է եռացող կաթսայի, որի կափարիչը փակ է։ Պայթյուն առայժմ տեղի չի ունենում, որովհետև գոլորշին կափարիչի արանքից ճեղք է գտնում և դուրս գալիս: Թե այս իրավիճակը ինչքան կշարունակվի, հայտնի չէ:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը