Կարծիք

09.11.2016 17:02


ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը պատրաստ է աջակցել «Համախմբում» կուսակցությանը

ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը պատրաստ է աջակցել «Համախմբում» կուսակցությանը

Այսօր հանդիպելով «Համախմբում» կուսակցության վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի հետ՝ քննարկել ենք Հայաստանի արտաքին և ներքաղաքական հարցերին առնչվող մի շարք խնդիրներ: Ունենալով երկիրը սոցիալ-տնտեսական, բարոյական ճգնաժամից դուրս հանելու վերաբերյալ նույն տեսակետները և կիսելով կուսակցության ծրագրային դրույթները` համոզված եմ, որ «Համախմբումը» շատ մոտ ապագայում լինելու է Հայաստանի կարևոր քաղաքական դերակատարներից մեկը: Հետևաբար, հավատալով արդարության սկզբունքի հիման վրա ուժեղ և համախմբված հայրենիք ունենալու «Համախմբման» առաքելությանը՝ պատրաստ եմ իմ ամբողջ ուժերի ներածին չափով սատար կանգնել և աջակցել կուսակցությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը