Կարծիք

12.11.2016 15:35


Արևմտյան մեդիան լրիվ գժվել է

Արևմտյան մեդիան լրիվ գժվել է

Արևմտյան մեդիան լրիվ գժվել է, նույնիսկ մեր դեղին մամուլին են տվել անցել. առաջատար ինդիփենդընթը ասում է, որ Հիլարին միլիոնավոր ավել ձայն է վերցրել, բայց պարտվել է։ Նախ՝ էս պահին Հիլարին ունի 60,467,601, իսկ Թրամփը՝ 60,072,511, տարբերությունը մոտ 395 հազար է, բայց դե, ալարել են թվերին նայել ու էսպիսի հոդված են գրել։ Ոնց որ ֆբ-ի ստատուս լինի։

«Նյու Յորք թայմսն» էլ էնտեղ է լացը դրել, որ Հիլարիին որպես կին չեն ընտրել` խտրականության պատճառով, բայց մոռացել են, որ երկու անգամ էդ ժողովուրդն Օբամային ուղարկել է Սպիտակ տուն։

Մի խոսքով, Թրամփն ավելի շուտ է խելքի եկել, քան մեդիան։ Մնացել են ամիսներով իրենց առաջ տարած պրոպագանդայի տակ։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը