Քաղաքական

14.11.2016 09:06


Գիշերն ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Գիշերն ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց: ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը