Տնտեսական

17.11.2016 09:39


Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի՝ ժամը 09.30-ի՝ դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը