Քաղաքական

17.11.2016 11:45


ՌԻԱ «Նովոստի». Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ

ՌԻԱ «Նովոստի». Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի:

«Մենք երբեք չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սակայն մենք մշտապես կողմ ենք նրան, որպեսզի այդ հանդիպումներն օգուտ տան, որևէ առաջընթաց լինի: Եթե մենք հանդիպում ենք, և հետագայում չեն իրականացվում համաձայնությունները, ի՞նչ օգուտ պետք է լինի այդ հանդիպումից»,- «Россия Сегодня»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ այսօր կամ թեկուզ վաղը երեկոյան հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր կնքել»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև միջազգային հանրությունը հստակ գիտակցեն, որ հրադադարի ռեժիմը խախտվում է»,-հավելել է Սարգսյանը:

Սարգսյանը Կիսելյովի հետ կիսվել է նաև ազգային գաղափարի մասին իր պատկերացումներով։ Նա նշել է, որ ուզում է Հայաստանն ուժեղ պետություն տեսնել, որը ոչ մի խնդիր չունի ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հետ։

Սարգսյանը խոստովանել է, որ երազում է՝ Եվրոպայից մարդիկ գան Հայաստան ու տեսնեն, որ այն զարգանում է։

«Ես ուզում եմ (դա, երևի, ամենաանիրագործելի երազանքն է), որ բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Շատ կլինեն, հասկանո՞ւմ եք։ Եթե նրանք իսկապես հավաքվեն, նրանք միևնույն հարցի վերաբերյալ 4 կարծիք ունեն, փոխարենը՝ հարմարավետ է. մենք միասին ուժեղ ենք»,–նշել է Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը