Քաղաքական

18.11.2016 10:03


Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:

«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին, եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,-ասաց Արմեն Մազլումյանը:

Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել, և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ՝ նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը