Քաղաքական

21.11.2016 15:07


Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից (լուսանկար)

Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից (լուսանկար)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, նոր աշխատանքի է անցնելու։ Այս մասին նա հայտնել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Որպես համանախագահ՝ Ուորլիքն իր առաքելությունն ավարտում է դեկտեմբերի 31-ին։

«Ինձ համար պատիվ էր ծառայել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»,- գրել է նա՝ կցելով #Nkpeace հեշթեգը։

Ամերիկացի դիվանագետը նաև հայտնել է, որ 2017թ. հունվարից Վաշինգտոնում կաշխատի «Egorov Puginsky Afanasiev & Partners» ընկերությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը