Կարծիք

23.11.2016 13:50


Մարդիկ չեն վստահում մեր բժշկությանը

Մարդիկ չեն վստահում մեր բժշկությանը

Բժիշկը պետք է բժշկությամբ զբաղվի, ոչ թե մտածի բարեգործությամբ տեխնիկա կամ այլ կենցաղային հարցեր լուծելու մասին: Բայց երբ խոսքը մեր երկրի մասին է, ամեն ինչ սխալ հունով է գնում: Երբ այդ երկրի տնտեսական մակարդակը ցածր է, և հեռանկար էլ չկա այն բարելավելու համար, բոլոր տեսակի մասնագիտական պարտականություններն ի չիք են դառնում:

Ոչ մի ոլորտում իշխանության «թուլափայ» ներդրումներով առաջընթաց չի կարող գրանցվել, և բոլորը հույսները դնում են բարեգործության կամ գրանտներով ինչ-որ բաներ «կպցնելու» վրա:

Նույն վիճակն է Առողջապահության ոլորտում՝ մեր կյանքի ամենակարևորագույն ոլորտներից մեկում: Ներդրում չկա, ֆինանսական չնչին ու ողորմելի աջակցությունով մարդկանց ոչ թե ապրելու հույս ես տալիս, այլ հակառակը՝ մարդիկ չեն վստահում մեր բժշկությանը, քանի որ գիտեն՝ չկան անհրաժեշտ ու կարևորագույն սարքավորումներ, որոնց միջոցով պետք է հիվանդին համապատասխան բուժում ապահովել:

Բժիշկներից շատերն էլ ասում են՝ հնարավոր չէ պետական ներդրումներով լրացնել առոջապահության ոլորտում տեխնիկական մասը: Եվ եթե հաշվի առնենք, որ առողջապահության ոլորտը խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող ոլորտ է, ապա պատկերացում ենք կազմում բժշկության թերի վիճակի մասին: Բայց այսօրվա մեր բժիշկները, բժշկությամբ զբաղվելուց զատ, մտածում են՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ նոր սարքավորում ձեռք բերեն հիվանդանոցի համար, որպեսզի հիվանդն իր երկրում և իր երկրի բժշկին վստահի իր կյանքը:

Բայց, մյուս կողմից, պետության կողմից ֆինանսական աջակցության 0 մակարդակը թույլ չի տալիս՝ մարդն իր երկրում բուժվի, իր երկրում ներդրում անի, քանի այս իշխանությունը ֆինանսական աջակցություններն ավելի «կարևոր» գործերի համար է պահում: Ասենք՝ ընտրությունների, որոնք «կարևոր» ներդրումներ են պահանջում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը