Քաղաքական

24.11.2016 12:23


Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարը ևս կդառնա ՀՀԿ–ական (տեսանյութ)

Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարը ևս կդառնա ՀՀԿ–ական (տեսանյութ)

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ևս կանդամակցի ՀՀԿ-ին: Այս մասին նա այսօր լրագրողներին ասել է Կառավարության նիստից հետո՝ հավելելով, որ անդամագրվելու դիմումն արդեն ներկայացրել է։

–Մենք թիմային աշխատող ենք և թիմային կմիանանք ՀՀԿ–ին,–ընդգծել է նախարարը՝ նաև ավելացնելով, որ որևէ մեկը չի ստիպում, և դա իր անձնական որոշումն է եղել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ին անդամագրվելու մասին այսօր հայտարարել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը