Կարծիք

24.11.2016 15:00


Օրական 10 ժամ սերիալ ցուցադրող հեռուստաընկերություններն ամեն օր գովազդում են աննորմալ երևույթներ

Օրական 10 ժամ սերիալ ցուցադրող հեռուստաընկերություններն ամեն օր գովազդում են աննորմալ երևույթներ

Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունն ուղեղներ «լվանալու» հզոր գործիք է։ Պետությունը հեռուստաընկերությանը լիցենզիա տրամադրելիս վերջինիս կարող է պարտավորեցնել հեռաձարկել ազգային-հայրենասիրական դաստիարակությանը նպաստող, կրթական, մշակութային հաղորդումներ։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Բայց արդյոք կարելի՞ է պնդել նման պարտավորության առկայության մասին այն դեպքում, երբ օրական 10 ժամ սերիալ ցուցադրող հեռուստաընկերություններն ամեն օր գովազդում են աննորմալ երևույթներ․ սիրային հարաբերություններ ունեցող տղան և աղջիկը ամենաանհարմար պահին պարզում են, որ հարազատ քույր ու եղբայր են, տղան սեռական կապի մեջ է ընկերոջ մոր հետ, ամուսնական զույգերի դավաճանությունները սովորական բան են, սերիալի հերոսը կա՛մ դժբախտ է, կա՛մ հանցագործ, կամ էլ սրիկա։ Մի՞թե սա է մեր իրականությունը։ Ես հույս ունեմ, որ սա արվում է ընդամենը փողի, այլ ոչ թե նպատակային և հետևողականորեն հասարակության, հատկապես երիտասարդության հոգեբանական դիմագիծն աղավաղելու համար։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը