Կարծիք

28.11.2016 13:56


Թող «տակով արած» փողերն ուտողները զինվորի ընտանիքին փող փոխանցեն

Թող «տակով արած» փողերն ուտողները զինվորի ընտանիքին փող փոխանցեն

Դուք փողերն «ուտեք», մենք բանակի համար փող հավաքե՞նք

ՀՀ վերահսկիչ պալատն այս տարվա ընթացքում Վանաձորի քաղաքապետարանում բյուջետային միջոցների օգտագործման, բյուջեի մուտքերի ապահովման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել. ապրիլի 1-ի դրությամբ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հողի հարկի գծով ապառքը կազմել է 93մլն 697հզր, գույքահարկինը՝ 372մլն 944 հազ դրամ: Եվ սա դեռ ամենը չէ:

Ամբողջ հանրապետությունով ՀՀԿ-ի քաղաքապետերն ու մարզպետերն են, ուրիշ ի՞նչ էինք սպասում: Դե եթե միայն Վանաձորում են այսքան գումարներ փոշիանում, այսքան կոռումպացված է այս քաղաքի քաղաքապետարանը, պատկերացնո՞ւմ եք՝ հանրապետության մյուս քաղաքներում ինչ է կատարվում:

Ես պատկերացնում եմ ու հոգեվարքի մեջ եմ ընկնում: Հետո ասում եք՝ բանակի, զինվորի, նրա ընտանիքի համար փող հավաքենք ու մի հատ էլ մեզ մեղադրում եք, թե մենք չենք ուզում 1000 դրամ փոխանցել զինվորի ընտանքին, բայց չեք ասում՝ լավ, բա սենց բաներ տեսնող ու լսող հասարակությունը ո՞նց կհավաքի, ո՞նց չի բողոքի, ո՞նց կվստահի իր փողն այն համակարգին, ով բյուջեն «հոշոտում է» նման ձևերով:

Թող հենց այս «տակով արած» փողերն ուտողները զինվորի ընտանիքին փող փոխանցեն, ես էլ իմ գրպանից 1000 դրամ կփոխանցեմ, իսկ մինչ այդ գնացեք այս հրապարակման հետքերով, հետո եկեք ժողովրդից ինչ-որ բան պահանջեք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը