Կարծիք

30.11.2016 13:40


Տեսախցիկներով հետևեք հաճախորդներին խանութներում ու մեր հոգիները մի՛ հանեք

Տեսախցիկներով հետևեք հաճախորդներին խանութներում ու մեր հոգիները մի՛ հանեք

ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չգիտեմ՝ ձեզ հե՞տ էլ է նույնը պատահում, թե՞ ոչ: Խանութ ես մտնում՝ հագուստի, զարդարանքների, ոչ թանկարժեք, միջին թանկության, մտնելուն պես խանութում կազմ ու պատրաստ 4-5 վաճառողներ նախ բարևում են, պիտի բոլորին պատասխանես՝ անկախ նրանից, թե ինչ մտքերով ես տարված: Հետո կես քայլ առաջանում ես, չորս վաճառողներից երկուսը հետևիցդ կրնկակոխ գալիս են, փորձում ես մյուս կողմով շարժվել, մյուս երկուսն են հետևում քեզ: Հայտնվում ես ամենաիսկական շուրջկալում: Մի հագուստի ես ձեռք տալիս, դեռ տեղը չդրած՝ վերցնում-ծալում են, այնպես, որ երկրորդին արդեն չես ուզում ձեռք տալ:
Զղջում ես, որ ներս ես մտել: Վերջերս արտերկրից բարեկամներ ունեինք, ցանկացան մեր առևտրի կենտրոնները տեսնել, ուղեկցեցի: Այս խեղճ մարդիկ, որոնք ԱՄՆ-ի բրենդային թանկ խանութներից են գնումներ կատարում, նյարդայանությունից տեղները չէին գտնում:

«Է՛, ինչո՞ւ այդչափ կհետևին մեզի՛»,-հարցնում էին: Չգիտես՝ ինչ պատասխանես: Ես եվրոպական այդքան երկրներում եմ եղել, չեմ տեսել, որ մարդու հոգին այսքան հանեն խանութ մտնելիս: Ի՞նչ կլինի՝ ձեր աշխատողներին ասեք՝ ինձ տեսնելիս երեք մետրից մոտ չգան: Գումա՛ր ծախսեք մի քիչ, տեսախցիկնե՛ր դրեք, աշխատո՛ղ պահեք և տեսախցիկներով հետևեք հաճախորդներին ու մեր հոգիները մի՛ հանեք:

Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը