Աշխարհ

02.12.2016 10:50


Օլանդը չի պատրաստվում նախագահել 2–րդ ժամկետով

Օլանդը չի պատրաստվում նախագահել 2–րդ ժամկետով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2017թ. նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում ՌԻԱ «Նովոստին»:

«Ես գիտակցում եմ այն բանի վտանգը, որ գնալով այդ ուղով՝ չեմ ապահովի բավարար աջակցություն, ուստի ես որոշեցի թեկնածու չդառնալ նախագահական ընտրություններում»,- ասել է Օլանդը:

Ֆրանսիացի առաջնորդը թվարկել է 2012–ին պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց առաջ իր տված խոստումները, նշել, թե ինչ է արել դրանք կատարելու համար: Նա նաև ընդունել է, որ այդ խոստումներն իրականացնելիս թույլ են տրվել սխալներ։

«Elabe» ընկերության հարցման արդյունքներով՝ եթե ընտրությունները կայանային այժմ, առաջին փուլում հաղթանակ կտաներ «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (30 տոկոս), իսկ երկրորդ տեղում եզրագծին կհասներ ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը (24 տոկոս):

Օլանդը եզրագծին կհասներ 7 տոկոս ձայնով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը