Աշխարհ

02.12.2016 11:25


Մխիթարյան. «Միշտ երազել եմ աշխարհի խոշորագույն ակումբների համար խաղալ»

Մխիթարյան. «Միշտ երազել եմ աշխարհի խոշորագույն ակումբների համար խաղալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ չի զղջում անգլիական ակումբ տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է «sports.ru»–ն։

«Այս մրցաշրջանի սկզբում ես վնասվածք ստացա և խաղալու շատ հնարավորություններ չունեցա։ Անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ «Մանչեսթերում» իմ մեկնարկն իդեալական չստացվեց։ Այնուհետև ես բազմաթիվ այլ անհաջողություններ էլ ունեցա, բայց երբեք չհանձնվեցի։ Ես կշարունակեմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ ակումբին հաղթել։ Եթե դուք հարցնեք իմ մորն ու քույրերին, նրանք կասեն, որ ես բավական խիստ եմ։ Ես շատ լուրջ կարող եմ լինել։ Բայց ուրախ եմ, որ կյանքս այդ ուղով գնաց. միշտ երազել եմ աշխարհի խոշորագույն ակումբների համար խաղալ։

Ես լավ էի զգում Դորտմունդում և հասկանում էի, որ ՄՅ տեղափոխվելն ու այնտեղ հաջողության հասնելն իսկական մարտահրավեր է։ Բայց ես ուզում էի ծերության օրոք ոչ մի բանի համար չզջալ։ Ես պատրաստ էի տեղափոխմանը։

Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հագա ՄՅ–ի կարմիր մարզաշապիկն ակումբում իմ առաջին մարզումից առաջ։ Ես այնքան երջանիկ ու հպարտ էի, որ դրան էի հասել իմ կարիերայում»,–պատմել է Մխիթարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը